Հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ 2 մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ)
SportՄոսկվայում բնակվող ֆիթնես մարզիչ Մանվել Մամոյանը նոր ռեկորդ է սահմանել՝ երկու մատների վրա գետնից հրում վարժություն կատարելով, գրում է championat.com-ը: Մամոյանը Գինեսի բազմակի ռեկորդակիր է։
Մամոյանը Կարմիր հրապարակում կարողացել է 1 րոպեում երկու մատների վրա 55 անգամ գետնից հրում վարժություն անել՝ գերազանցելով նախորդ ցուցանիշը՝ 52 անգամ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկու մատների վրա հրում վարժություն անում էր լեգենդար մարզիկ, դերասան Բրյուս Լին:
Մանվել Մամոյանը նշել է, որ իր ձեռքբերման բոլոր ապացույցները կներկայացվեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցման համար: Նշվում է, որ նրան է պատկանում 4 համաշխարհային ռեկորդ: