Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)
SocietyՄայրաքաղաքի Ազատության հրապարակում այս պահին ընթանում է համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ համահայկական խաղերի մեկնարկը տրվել էր օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: 12 օր տևած խաղերին մասնակցել են 35 երկրի 161 քաղաքի պատվիրակություններ։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։
Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: