Ռազմական բախումներ Հնդկաստանի եւ Պակիստանի զինծառայողների միջեւ
International newsՀանգստյան օրերին ռազմական բախումներ են գրանցվել Հնդկաստանի եւ Պակիստանի զինծառայողների միջեւ Ջամու եւ Քաշմիր նահանգներում վերահսկման գոտում, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով AFP գործակալությանը:
Գործակալությունը ներկայացնում է Հնդկաստանի Զինված ուժերի տվյալները, համաձայն որոնց՝ մարտերի հետեւանով օգոստոսի 17-ին զոհվել է մեկ հնդիկ զինծառայող, ընդ որում՝ Սրինագար քաղաքի շրջանում տեղի են ունեցել տասնյակ զինված միջադեպեր, որոնց հետեւանքով այդտեղ վիրավորվել է առնվազն ութ մարդ:
AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել է առնվազն չորս հազար մարդ ձերբակալելու մասին հասարակական անվտանգության մասին օրենքը խախտելու մեղադրանքով: Նրանց մեծամասնությունն ինքնաթիռներով տեղափոխվել է Քաշմիրից, քանի որ տեղի բանտերը գերծանրաբեռնված են, հաղորդում է AFP-ը:
Օգոստոսի 7-ին Պակիստանի իշխանությունները իջեցրել էին Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, երբ վերջինս չեղարկել էր Ջամու եւ Քաշմիր նահանգների հատուկ կարգավիճակը:
Օգոստոսի 5-ին Նյու Դելին պարզեցրել էր վիճելի Ջամու եւ Քաշմիր շրջանի հատուկ կարգավիճակը, որը գրված է Հնդկաստանի սահմանադրության մեջ: Հուլիսի վերջին կենտրոնական իշխանությունները սկսել էին տեղափոխել նահանգ, որտեղ պահպանվում է անկայուն քաղաքական իրավիճակ, լրացուցիչ 10 հազար զինծառայողներ: Նահանգի կառավարությունը օգոստոսի 2-ին կոչ էր արել զբոսաշրջիկներին եւ ուխտագնաց հնդիկներին հնարավորինս սեղմ ժամկետներում լքել այն:
Պաշտոնական Իսլամաբադն անվանել էր հնդկական իշխանությունների գործողություններն «անօրինական եւ միակողմանի»: Քաշմիրի տարածքը շարունակում է վիճելի մնալ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 1947 թվականից, երբ Լոնդոնը, անկախություն տրամադրելով Բրիտանական Հնդկաստանին, կիսել էր այն կրոնական հատկանիշով: Երկու կողմերն էլ իրականացնում են ադմինիստրատիվ կառավարում Քաշմիրի առանձին շրջաններում: