Մադրիդում կալանավորվել է 53-ամյա տղամարդ, որը գաղտնի տեսանկարել է ավելի քան 500 կնոջ
International news53-ամյա կոլումբիացին տեսագրությունները կատարել է բջջային հեռախոսով, որը թացնում էր իր ուսապայուսակում:
Ոստիկանությունից հայտնել են, որ նա նվազագույնը 283 տեսագրություն հրապարակել է պոռնոկայքերում:
Զոհերի մեծ մասն անչափահաս աղջիկներ են, որոնց նա տեսանկարել է մետրոյում:
Ոստիկանությունը սկսել է կասկածյալին հետեւել եւ կալանավորել է այն պահին, երբ պատրաստվում էր տեսանկարել հերթական զոհին:
«Upskirting» տերմինը համեմատաբար վերջերս է հայտնվել: Դա կիսաշրջազգեստով կանանց ներքնաշորերի ապօրինի տեսագրությունն է, որն իրականացվում է հասարակական վայրերում՝ առանց զոհի գիտության: Անգլիայում եւ Ուելսում այս գործողությունները համարվում են սեքսուալ բնույթի հանցագործություն: