Paris.fr –ն գրում է, որ առաջին անգամ Փարիզյան լողափներ մշակութային սեզոնին կմասնակցի նաև աշխարհահռչակ Լուվրի թանգարանը:
Ամառվա ամենաթեժ պահին, երբ արձակուրդային ու հանգստի սեզոնն իր գագաթնակետին է հասել, Փարիզի ամենաշատ այցելություններ ունեցող թանգարանը իր ցուցանմուշների մի մասը որոշել է տեղափոխել հանգստացողներին ավելի մոտիկ` Սենա գետի ափամերձ տարածքներ, որտեղ ավանդաբար կազմակերպվում են Փարիզյան լողափները: Ժամանակավորապես այդ ցուցանմուշները կհանգրվանեն Թյուիլրիի թունելում, որը ժամանակավորապես կդառնա ցուցասրահ:
Այդպիսով այս տարվա ամառը կլինի անմոռաց իր մշակութային հանգստի` առաջարկվող տեսականլիով: Թերևս էլ երբ հնարավորություն կընձեռվի լողանալ ու հիանալ Վեներայի արձանի գեղեցկությամբ միաժամանակ: