Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է
SportՀայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ընկերական 2-րդ հանդիպման ընթացքում 5:0 հաշվով ջախջախեց Լիբանանի Մ-19 ընտրանուն:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղի ընթացքում մեր հավաքականը առավելության էր հասել 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում գոլեր են հեղինակել Ժիրայր Շաղոյանը (երկու գնդակ), Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանն ու Պատվական Ավետիսյանը: