Արման Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպած երկու ցույցերից հետո Եռյակի մոտ փոխվեց ռազմավարությունը: Հանրահաքների գաղափարի լճացումը ուներ իր կանխավարկածները:
Չենք կարող հերքել, որ Ազատության հրապարակը ԲՀԿ-ի համար խորթ էր, քանի որ նրա կողմից ստեղծված կերպարը հանրության կողմից չի ասոցացվում հանրահավաքներ կազմակերպող կառույցի հետ: Այդ իսկ պատճառով Եռյակում տեղի ուեցավ ռազմավարական փոփոխություն:
Ռազմավարության փոփոխությունից հետո ԲՀԿ-ն ձեռնամուխ եղավ տարբեր քաղաքական ուժերի համախմբման գործընթացին: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն փորձում է ֆոն ստեղծել, թե կոնսոլիդացնում է հնարավորինս շատ քաղաքական ուժեր և պայքարը Ազատության հրապարակից տեղափոխում է գրասենյակներ, պատճառաբանելով՝ հեղափոխությունը մեկ օրվա բան չէ և իշխանափոխությունը պետք է իրականացնել քայլ առ քայլ:
Օրեցօր Եռյակի շարքերը համալրվում են ոչինչ չասող անուններով նոր հասարակական կազմակերպություններով. մեկ օրում կարելի է 6 հատ նման ՀԿ-ներ բացել: Ինչպես նաև վերջին շրջանում ոչ իշխանական ուժերին միացան նաև մի քանի քաղաքական ուժեր: Եթե մի փոքր մանրամասնորեն նայենք այդ ուժերի ղեկավարների փոշոտ քաղաքական անցյալը, կտեսնենք, որ քաղաքական տարբեր ժամանակահատվածներում այդ ուժերը իրենց ղեկավարների հետ միասին մի փոր հացի խնդիր են լուծել տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության շնորհիվ: Ասածս վերաբերվում էր մասնավորպես Տիգրան Կարապետյանին և Գառնիկ Իսագուլյանին: Եռյակը դիմավորում է իր նոր հաճախորդներին և «լայն» թափ հաղորդում շարժմանը: