Վանաձորի ոստիկանները ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)
SocietyԲերման է ենթարկվել Ջրաշեն գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Խուզարկությունից հետո նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և չորացված կանեփանման զանգված:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածներն իրենն են, չորացված բուսական զանգվածը կանեփ է՝ իր օգտագործման համար նախատեսված:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: