Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցի քննությունը կշարունակվի վաղը. պաշտպան
SocietyՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որը տևեց շուրջ երկուսուկես ժամ, քիչ առաջ հետաձգվեց. այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին ժամը 13:00–ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Բավականին ծավալուն քննություն է ընթանում, կողմերն իրենց փաստարակներն են ներկայացնում»,–ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է դատական նիստին։