Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն դարպասապահը հայտնի է
SportՄոնակոյում ընթացող Չեմպիոնների լիգայի վիճակահանության ընթացքում հայտնի է դարձել նաև մրցաշարի 2018/19 մրցաշրջանի լավագույն դարպասապահի անունը:
ՈւԵՖԱ-ի վարկաճով լավագույնն է ճանաչվել «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեքերը:
Լավագույնի կոչման համար 26-ամյա դարպասապահի հետ պայքարում էին նաև Ուգո Լյորիսը («Տոտենհեմ») և Մարկ Անդրե Տեր Շտեգենը («Բարսելոնա»):