Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական հեղափոխության մասին «Մենակ չեմ» ֆիլմը
CultureՏորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 7-ին կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ հայկական հեղափոխության մասին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել, եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն՝ մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»,- գրել է ՀՀ վարչապետը: