Կայք գյուղի բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել է 45-ամյա տղամարդուն (տեսանյութ)
SocietyՕգոստոսի 28-ին, ժամը 19։00–ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել: Հերթապահ բուժքույրն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի 8-րդ և 9-րդ ողերի շրջանում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ապարանի 45-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել են: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիվանդանոցում համապատասխան արձանագրույթյուններ կազմելուց հետո իրավապահներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել: Հաղորդումից մեկ ժամ անց մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվել է:
Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ տուժողին Ապարան քաղաքի հարակից դաշտում արոտավայրի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Կայք գյուղի 42-ամյա մի բնակիչ:
Ժամը 20-ի սահմաններում կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: