Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց դատարանը
SocietyԳագիկ Խաչատրյանը ևս կալանավորվեց։Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց: Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը:
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։ Մի քանի ժամ առաջ դատարանը բավարարեց նաև Խաչատրյանի եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։
Առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված գործողություններին: Նշենք նաև, որ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրը նաև խուզարկություններ էին կատարվել նրանց պատկանող տարածքներում: