«Ծնունդդ շնորհավոր, Արցախի հերոս». Քոչարյանի ծննդյան շնորհավորանքը՝ Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)
SocietyԻնչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Շնորհավորանքներով հանդես են գալիս ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանարապետության պաշտոնյաները:
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ 2-րդ նախագահի համակիրները զարդարել են Հյուսիսային պողոտան՝ մեծ պաստառի վրա թողնելով իրենց շնորհավորանքը. «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ: Ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս»:
Ակցիայի մասնակիցները հագել են՝ «Հող հանձնող չեմ, հող գրավող եմ» գրությամբ շապիկներ:



