Օզբիլիսը տեղափոխվում է Փյունիկ. Տարխանովը հաստատել է
Sport«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:
Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:
Ինչպես հայտնեցին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից, ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:
Հայաստանի հավաքականում Օզբիլիսը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:
Օզբիլիսի ֆոտոշարքը «Փյունիկի» մարզահագուստով և հարցազրույցն ակումբի կայքում կլինի ֆուտբոլիստի Հայաստան ժամանելուն պես: