Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը հայտնաբերվել է
SocietyՈստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվողի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Օգոստոսի 30-ին ժամը 13.25-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Մեծամորի անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի 38-ամյա մի բնակիչ, որը մարտի 27-ից Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: