Խոշոր վթար Երեւանում․ հողով բարձված КамАЗ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է
SocietyԵրեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են Զովունի գյուղի բնակիչ 36-ամյա Նաիրի Ախլոյանի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արսեն Դավոյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով КамАЗ-ը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում։