ԱՄԷ-ում տղամարդը ազատազրկվել է 1.5 տարի ժամկետով համացանցում մի կնոջ հասցեին ուղղված սպառնալիքների պատճառով
International newsՌաս Էլ Հայմ էմիրատի դատարանը Պարսից ծոցի երկրներից մեկի քաղաքացուն դատապարտվել է 19 ամսվա ազատազրկման եւ 150 հազար դիրհամ տուգանք վճարելուն (շուրջ 40 հազար դոլար) համացանցի միջոցով կնոջ նկատմամբ ոտնձգություններ կատարելու եւ նրան սպառնալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Khaleej Times պարբերականին:
Ըստ դատավճռի՝ տղամարդը կոտրել էր Snapchat-ում ակաունտը, որի միջոցով ուղարկում էր կնոջը, որը եւս Պարսից ծոցի երկրներից մեկի քաղաքացի է, ինտիմ բնույթի առաջարկություններ: Նա նաեւ կոտրել է սոցցանցում նրա էջը, ուղարկել սպառնալիքներ եւ պահանջել ինտիմ վիդեոներ: Դատարանը նաեւ մեղավոր է ճանաչել տղամարդուն կնոջը մարմնավաճառության դրդելու փորձերի համար:
Տղամարդը դատապարտվել է համացանցում հանցագործությունների մասին ԱՄԷ-ի օրենքի համաձայն: