«Հաղթանակած» նախաձեռնությունը մոմավառություն իրականացրեց Ստեփանակերտում
Society«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակների կապակցությամբ նախաձեռնած «Անկախության մարաթոն»-ի շրջանակներում սեպտեմբերի 1-ի երեկոյան Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառություն իրականացրեց։
Նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ են Արցախի Անկախության օրամուտը Արցախում դիմավորում. «Այս տարի որոշեցինք Հայաստանի եւ Արցախի անկախությունները կապել իրար, իրականացնել անկախության մարաթոն։ Մեկնարկը տվեցինք Ստեփանակերտում, վաղվանից կսկսենք շրջել Հայաստանի եւ Արցախի շուրջ 30 քաղաքներով, այդ քաղաքներում կտարածենք նախաձեռնության գաղափարը, հանդիպումներ կունենանք տեղի երիտասարդների եւ տեղի ազատամարտիկների հետ եւ վերջնարդյունքում ամսի 20-ին կհասնենք Երեւան, որտեղ կիրականացնենք երթ դեպի Եռաբլուր, Հայաստանի անկախության օրամուտը կդիմավորենք Եռաբլուրում»։