Սպանությունը բացահայտվել է, վրաստանի քաղաքացին ձերբակալվել է
SocietyՍեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած մի քաղաքացի հայտնել էր, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով եւ վնասվածքներով:
Ոստիկանության պերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին եւ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի եւ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը:
Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: