Ucraft-ը կազմակերպում է նորարար դիզայնի կոնֆերանս Հայաստանում
CultureUCRAFT-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, Երևանում կազմակերպում է Հայաստանի ամենամեծ դիզայն պրոյեկտը՝ Ջամփ դիզայն կոնֆերանսը:
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 15-ին՝ ՀԲԸՄ-ում:
Կոնֆերանսը միտված է զարգացնել Հայաստանի և տարածաշրջանի դիզայնի ոլորտը՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ Այդ իսկ նպատակով հանդիպման ընթացքում Farfetch-ի, PicsArt-ի, Google-ի, Studio Dumbar-ի, Mail.ru-ի, Device-ի և ոլորտի այլ ներկայացուցիչներ կկիսվեն ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց տեսլականով: Տեղի կունենան մի շարք ելույթներ՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով, ինչպես նաև քննարկումներ՝ դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, որոնց կհաջորդեն հարցերն ու պատասխանները:
Մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով մինչև սեպտեմբերի 5-ը և լրացնել հայտը։
Միջոցառման ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ արթի ակտիվացմանը։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և աերոզոլներ բոլոր ցանկացողների համար։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հաստատման դեպքում դիմողները կտեղեկացվեն էլ․նամակի միջոցով։
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: