Անհայտ անձը գիշերն էլեկտրոշոկերով հարձակվել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարի վրա
International newsՌուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Իստրա բնակավայրում՝ սեփական տան տարածքում, հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարությունը։
Դեպքը եղել է կեսգիշերն անց՝ 1։30-ի հատվածում։ Անհայտ անձը ցատկել է տան պարսպի վրայով ու պատուհանով ներս մտել տուն։ Այնտեղ նա մի քանի անգամ էլեկտրոշոկերով հոսանքահարել է Պամֆիլովային ու փախել։ Ռուսաստանի ՆԳ նախարարությունում արդեն հարուցվել է քրեական գործ՝ ավազակության դրվագով։ Գերատեսչությունից հայտնել են, որ ղեկավարությունն է հետևելու քրգործի ընթացքին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պամֆիլովայի ինքնազգացողությունը նորմալ է, և այսօր նա մասնակցում է միջազգային համաժողովի։