Մանսուրյանի կերպարը ուրիշներին պիտի օգնի եւ քաջալերի․ Փաշինյանի խոսքը՝ հոբելյանական համերգին
CultureՎարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին:
Փաշինյանը նաեւ շնորհավորական խոսք է ասել, նշել, որ Մանսուրյանի կերպարի ընկալումը որոշակի վերանայման կարիք ունի, քանի որ նրա հաջողությունները ոչ թե բախտի նվեր են, այլ հաղթանակ ճակատագրի նկատմամբ․ «Մարդ, որ ծնվել է Լիբանանում, որպես գաղթական լավ կյանքի հույսով հայտնվել է Խորհրդային Հայաստանում եւ հայտնվել է մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, եւ ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար»։
Փաշինյանը նշեց նաեւ, որ Մանսուրայնի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն․ «Մաեստրո, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել մեզ պարգեւած, սերունդներին պարգեւած այդ միասնական զգացողության համար, եւ խոսնարհվում եմ Ձեր առաջ Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»:
Նշենք, որ համերգն անցկացվել է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները: