Խոշոր վթար՝ Արագածոտնում․ ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ների, ապա գլորվել ձորը․ 4 հոգի հոսպիտալացվել է
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել են բոլոր գազաբալոնները:
Ոստիկանության կողմից էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: