Այրվող շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մալդիվներում
International newsAir Asia բյուջետային ավիաընկերության А320 ինքնաթիռը շարժիչներից մեկում բռնկված հրդեհի պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Մալդիվյան կղզիների միջազգային օդանավակայանում, որտեղից 22 րոպե առաջ եղել էր թռիչքի մեկնարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, սակայն այդ մասին տեղեկատվությունը թաիլանդական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից տարածվել է միայն շաբաթ օրը՝ ավիաընկերության կողմից վթարի մասին զեկույցը ստանալուց հետո, որն, ըստ միջազգային կանոնների, պետք է տեղի ունենա միջադեպից հետո 72 ժամվա ընթացքում։
Օդաչուներին, ովքեր գործել են ըստ կանոնների, հաջողվել է բարձրություն հավաքելուց հետո հանգցնել հրդեհը, իսկ այնուհետեւ իջեցնել ինքնաթիռը նույն օդանավակայանում։
Ինքնաթիռում եղել է 58 ուղեւոր եւ անձնակազմը։ Ստեղծվել է հանձնաժողով՝ միջադեպի պատճառները հետաքննելու համար։