Աբխազիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների մասին հայտնի կդառնա սեպտեմբերի 9-ին
International newsԱբխազիայի ԿԸՀ-ն կհրապարակի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, ասել է Աբխազիայի ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան, հաղորդում է Sputnik-Աբխազիան:
Նա հավելել է, որ այժմ ընթանում է ձայների հաշվարկը: Հանրապետության ԿԸՀ-ի նախագահը նշել է, որ խախտումներ, որոնք կարող էին հնարավոր ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա, չեն գրանցվել: Գոգիան նշել է, որ Աբխազիայի քաղաքացիներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել երկրի ղեկավարի ընտրություններում:
Աբխազիայի նախագահի ընտրություններն ընթանում են կիրակի՝ սեպտեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության ղեկավար Ալխաս Քվիցինիան:
Աբխազիայի ղեկավարի հետ միաժամանակ ընտրվում է նաեւ երկրի փոխնախագահը: Ռաուլ Խաջիմբայի թիմում փոխնախագահի պաշտոնում ներկայացված է Ասլան Բարցիցը, որը ներկայումս զբաղեցնում է Աբխազիայի նախագահի վարչակազմի փորձագիտական կառավարման ղեկավարի պաշտոնը: Իսկ Ալխաս Քվիցինիայի թիմում փոխնախագահի պաշտոնում ներկայացված է Աբխազիայի Ազգային Ժողովի պատգամավոր Դմիտրի Դբարը: