Սերխիո Ռամոսը կրկնեց Իկեր Կասիլյասի ռեկորդը
SportԻսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կրկնեց թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով՝ 167 հանդիպում։
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Ռամոսը մասնակցել է Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, Իսպանիան հաղթել է 4։0 հաշվով։
Ռամոսը կդառնա ռեկորդակիր, եթե հոկտեմբերի 12-ին մասնակցի Նորվեգիայի հավաքականի հետ ընտրական խաղին։
33-ամյա Ռամոսը Իսպանիայի հավաքական հանդես է գալիս 2005 թվականին, դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։