Ալբանիայի հիմնի փոխարեն միացրել են Անդորրայի հիմնը, բայց ներողություն խնդրել Հայաստանից
International newslife.ru-ն «Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական խաղի ժամանակ Ալբանիայի հիմնի փոխարեն միացրել են Անդորրայի հիմնը և հետո էլ ներողություն խնդրել Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆուտբոլի Եվրո-2020-ի Ֆրանսիա-Ալբանիա ընտրական խաղից առաջ հյուրերի համար միացրել են Անդորրայի հիմնը:
Համացանց է ընկել այն պահը, երբ ալբանացի ֆուտբոլիստները հասկացել են, որ իրենց հիմնը չի հնչում: Նրանք հրաժարվել են խաղալ, քանի դեռ չեն հնչեցնի իրենց հիմնը:
Արդյունքում Ալբանիայի հիմնը գտնվել է և միացվել է, բայց հարաբերությունները պարզելու արդյունքում խաղը 7 րոպե ուշացումով է սկսվել:
Իսկ հետո տեղի է ունեցել երկրորդ արտակարգ դեպքը՝ «Սթաթ դե ֆրանս» մարզադաշտի հաղորդավարը իր ներողություններն է հայցել «հայ ֆուտբոլասերներից» և կոչ է արել «հարգել հայկական հիմնը»:
Ավելի ուշ հասկանալով , որ կրկնակի սխալ է կատարել, արդեն ճշգրտորեն հիշատակել է Ալբանիան և ալբանացիներին:
Կամո Խաչիկյան