Yerevan, 12.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքական ընդդիմություն․ կա թե՞ չկա

Politics

Քաղաքական ընդդիմության գոյությունը ժողովրդավարության հիմնական և էական առանձնահատկություններից մեկն է: Այսինքն՝ համախմբված ժողովրդավարական համակարգը ենթադրում է ազատ մրցակցության, ինչպես նաև այլընտրանքային գաղափարախոսությունների և ծրագրերի առկայություն: Ավելին, տվյալ երկրում ժողովրդավարության մակարդակը կարելի է գնահատել գոյություն ունեցող ընդդիմության բնույթի և գործունեության վերլուծության միջոցով, ինչը կարող է չափվել, օրինակ, պլյուրալիզմի որոշակի մակարդակի առկայությամբ:

Այսօր հայաստանյան իրականությունում ընդդիմադիր դաշտում առկա է մի տեսակ վաակումային իրավիճակ, երբ դաշտում գործող ուժերը փորձում են ճիշտ դիրքավորվել և դառնալ «ամենաընդդիմադիրը»։ Սա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գտնվում է բավականին հեղհեղուկ վիճակում և իրականում հաճախ չի կարողանում ստեղծված իրավիճակին համապատասխան լուծում ու համապատասխան կարգավորում տալ։ Սա խոսում է այն մասին, որ իշխանություններն իրենց գործողություններում բավականին սնանկ են։

Տեղին է նշել, որ այսօր ՀՀ-ում հանրությունն իր հերթին նույնպես գերքաղաքականցված է և ցանկացած իրավիճակին բավական բուռն է արձագանքում, սա իրականում խնդրահարույց է, քանի որ գերքաղաքականցված հասարակությունները հիմնականում բնորոշ է անցումային և փոփոխական հասարակություններին, որոնք շատ հաճախ հանգեցնում են քաղաքական խժդժությունների և հեղափոխական պայքարի։

Հատկանշական է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՀՀ քաղաքական դաշտում կտրուկ ակտիվություններ նկատվեցին, այսպես կոչված «թեժ աշնանն» ընդառաջ։ Հետաքրքիր է այն է, որ այս ակտիվությունը հատկապես նկատվում է արտախորհրդարանական ուժերի մոտ, որոնք հանավոր բոլոր տարբերակներով թիրախավորում են իշխանությանը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանին։

Հարկ է փաստել, որ ընդդիմությունը ներկա փուլում մի տեսակ ուժերի հաշվարկման և սեփական հնարավորությունների գանահտման փուլում է, երբ մեծ «ճակատամարտից» առաջ փորձում է հասկանալ, թե ինչ ունի իր զինանոցում։ Ակնհայտ է, որ ընդդիմության մասնատվածությունը միանշանակ ձեռնտու է Փաշինյանին, քանի որ տարվող քննադատությունը մի տեսակ մասնատված է և «նեղ ոլորտային»։

Օրինակ ՀՀԿ-ն հիմնականում քննադատում է արտաքին քաղաքականության և Արցախի խնդրում առկա ռիսկերի և բանակցային գործընթացում թույլ տված բացթողումների մասով, Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների հիմնական քննադատությունը կապված է երկրորդ նախագահին կալանավորելու հետ, երբ նրանք տարբեր փաստարկենր են ներկայացնում Քոչարյանի տարիներին ՀՀ ձեռքբերումների մասին և ընդհանուր լայն ճակատով քննադատում Փաշինյանի ֆիասկոները։ Միքայել Մինասյանն ավելի շատ գաղափարական և կառուցողական քննադատության դաշտ է փորձում ձևավորել և այդ հարթության վրա հանրությանը ներկայացնել իր ասելիքը։

Ընդդիմադիր սեկտորից խոսնեք նաև ՀՅԴ-ի մասին, որը վերջի շրջանում բավական ակտիվ քաղաքական կոնսուլտացիաների փուլ էր նախաձեռնել և չի բացառվում, որ առաջիկայում Դաշնակցության մասնակցությամբ ևս կտեսնենք գործնական միջոցառումներ։ Դաշտում նորաստեղծ ուժերը, որոնք թիրախային քննադատում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և առաջարկում այլընտրանքներ ավելի շատ հասարական-քաղաքական նախաձեռնություններն են, օրինակ «Ադեկվադը» կամ «ՎԵՏՕ»-ն, կարելի է առանձնացնել նաև հիմնականում տեսական դաշտում, իր գործունեությամբ աչքի է ընկնող «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնությունը։

Ամփոփելով փաստենք, որ իրականում ընդդիմադիր սեկտորում լուրջ վերանայման և իրենց արժեհամակարգերը թարմացնելու կարիք կա, որն իր հերթին հնարավոր է հանգեցնի որոշակի լայն համախմբման, ինչը կհեշտացնի իրենց ապագա պայքարը։

Անդրանիկ Հարությունյան

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times