Կալիֆոռնիայում ունիկալ գերեզմանատուն է ստեղծվել՝ հանգուցյալներին ամփոփում են ծառերում
International newsՇրջելով հազարամյա սեքվոյաների մեջ՝ հեշտ է մոռանալ, որ իրականում գերեզմանատանն եք։ Թեեւ այն միանգամայն ունիկալ է։ Բարի գալուստ Better Place. այսպես է կոչվում անտառի այն հատվածը, որը 4 տարի առաջ գնեցին երեք ընկերներ Կալիֆոռնիայից։ Այստեղ ամեն մեկը մի անգամ կարող է դառնալ ծառի մի մաս, տեղեկացնում է Reuters-ը։
Սա բանաստեղծական այլաբանություն չէ։ Այստեղ 3000 դոլարով կընդունեն մահացած մարդու մոխիրը, կխառնեն հողին եւ կամփոփեն նախապես ընտրված սեքվոյայում։ Մեկուկես տարի հետո ծառը կկլանի այդ խառնուրդը, եւ մարդը տառացիորեն կդառնա հազարամյա բույսի մի մասը, ասում է այս անսովոր գերեզմանատան համասեփականատեր Սենսի Գիբսոնը։ Այս գաղափարը նրա գլխում ծագել է ծնողների մահվանից հետո։
«Մայրս եւ հայրս մահացան, երբ դեռ շատ փոքր էի։ Ես տասնմեկ տարեկան է։ Եվ հետո ամբողջ կյանքս այցելում էի նրանց գերեզմանին, որը եթե շատ ցանկանաս էլ՝ գեղեցիկ չես անվանի։ Այն գտնվում է աշխույժ մայրուղու կողքին։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այդ տհաճ տեղը սկսել եմ ասոցացնել ծնողներիս հետ։ Բայց դա այն չէ, ինչպես պետք է ավարտվեր նրանց կյանքը։ Միտքս պայծառացավ. չէ՞ որ ամեն մեկն իր պատմությունն ունի։ Եվ այն պետք է ավարտվի հիանալի տեղում»,- ասում է Better Place Forests-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սենդի Գիբսոնը։
Նման եզրահանգման եկել է ոչ միայն Սենդին։ Այժմ Better Place-ում, որը թարգմանվում է որպես «ամենալավ տեղ», ամփոփված է մոտ 100 մարմին։ Բայց ապագայի պատվերներն արդեն մի քանի հազար են։ Ամեն ցանկացող կարող է այցելել անտառ եւ նախապես ընտրել ծառ, որի մի մասը մի անգամ նա կդառնա։