ՌԴ-ում հայազգի թոշակառուին փորձում են դուրս հանել իր բնակավայրից
International newsՌԴ մայրաքաղաքային Կոնկովո շրջանի 70-ամյա հայազգի բնակիչ Ռաֆայել Գյուլբենկյանի հարևանները նրա դեմ դատական գործ են հարուցել:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, թոշակառու տղամարդն իր շան հետ 8 տարի բնակվում են նրանց բակում տեղադրված կցասայլում:
Ռաֆայել Գյուլբենկյանը հայտնել է, որ այս տարիների ընթացքում բազմիցս հարձակումների է ենթարկվել Սերգեյ Նեմանով անունով տղամարդու կողմից, ով երեք դատական լսումների ժամանակ էլ արդարացվել է՝ չնայած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է այդ տղամարդը ոտքով հարվածներ հասցնում իրեն:
Ռաֆայել Գյուլբենկյանը հայտարարել է, որ Հայաստանում ու Վրաստանում բնակվող իր բարեկամների մոտ տեղափոխվել չի ցանկանում, քանի որ ինքը ՌԴ լիիրավ քաղաքացի է: