Աթենքի կենտրոնում անարխիստները ոստիկանների վրա պայթուցիկներով շշեր են նետել
International newsԱթենքի կենտրոնում անարխիստները ոստիկանների վրա պայթուցիկներով շշեր եւ այլ առարկաներ են նետել, տուժածներ չկան։ Բախումից հետո կալանավորվել է 16 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Naftemporiki թերթին։
Ըստ լրատվամիջոցի, մոտ 50 մարդ՝ դեմքներին սեւ շորերով, ցերեկը Էկսարխիա կենտրոնական շրջանում հարձակվել են ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանման վրա։ Ոստիկանությունում հայտնել են, որ այդ մարդիկ ոստիկանների վրա պայթուցիկներով տասնյակ շշեր, քարեր եւ այլ առարկաներ են նետել։ Իրավապահները քշել են հարձակվողներին, ոչ ոք չի տուժել, կալանավորվել է 16 մարդ։
Հունաստանի նոր կառավարությունը խոստացել է կարգուկանոն հաստատել Էկսարխիայում, որտեղ անընդհատ գործում են անարխիստները։ Օգոստոսի վերջին ոստիկանները չորս լքված շենքեր անօրինական էմիգրանտներից ազատելու գործողություն էին իրականացրել։ Ավելի քան 100 մարդ տեղափոխվել էր հյուրանոցներ եւ միգրանտների համար կենտրոններ։ Ի պատասխան, անարխիստներն ակտիվացրել էին ոստիկանության հատուկջոկատայինների դեմ գործողությունները։
Ոոստիկանության տվյալներով, Աթենքում 23 այդպիսի լքված շենքեր կան, որոնք զբաղեցված են էմիգրանտների կողմից։