Մահացել է «Բևեռլի-Հիլզ, 90210» սերիալի դերասան Բրայան Թերքը
CultureԿյանքի 50-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ամերիկացի դերասան Բրայան Թերքը, որը հայտնի Է «Բևեռլի-Հիլզ, 90210» սերիալում խաղացած դերով: Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը:
Ավելի քան մեկ տարի առաջ դերասանին քաղցկեղ էին ախտորոշել: Նա դա գաղտնի էր պահում մերձավորներից: Թերքի հիվանդության մասին միայն անցած ամռանն են իմացել գործընկերներն ու բարեկամները: Հենց այդ ժամանակ էլ նրանք ստեղծեցին օգնության հատուկ հիմնադրամ, բայց դերասանը չկարողացավ բուժվել:
Մնացել են դերասանի կինն ու ութամյա որդին:
Թերքը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, հիմնականում կատարելով երկրորդ պլանի դերեր և հայտնվելով Էպիզոդներում: Նրա աշխատանքների ցուցակը ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Ամերիկյան կարկանդակ 2», «Կոկորդիլոս Դանդին Լոս Անջելեսում» և «Յուրայի ժամանակաշրջանի բնայգին. կորուսյալ աշխարհ» ժապավենները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: