Արոնյանի հաջորդ մրցակիցը գավաթի խաղարկությունում Վիետնամի ներկայացուցիչն է
SportՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է: Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանն ուժերը կչափի Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմի հետ:
Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: