Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է 3 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կազմել է 476.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.98 դրամ (նվազել է 3.00 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.56 դրամ (նվազել է 3.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 273.78 դրամ, ոսկի՝ 22,997.26 դրամ, պլատին՝ 14,393.39 դրամ: