Blognews.am-ը գրում է.
28 ամյա Ֆելիքս Գոտտվալդը օդաչու է և կրքոտ սիրողական լուսանկարիչ։ Նա շատ է սիրում նկարել օդաչուի խցիկից՝ ինքնաթիռի մանևրների ժամանակ և իր նկարներով հնարավորություն է տալիս մեզ թռիչքին հետևել հենց օդաչուի աչքերով։
Այսօր մենք կներկայացնենք այդ լուսանկարներից լավագույնները։
Ֆելիքսն ասում է, որ նրա օդաչու դառնալը երջանիկ պատահականություն է։ Արդեն 6 տարեկանում նա աշխատում էր գերմանական «Lufthansa Cargo» ավիաընկերությունում, բայցևայնպես նրա մի մասնագիտությունը ամենևին էլ չի խանգարում մյուսին՝ լուսանկարչությանը։
« Երբ ես օդաչու դարձա, գիտեի, որ իմ մասնագիտությունը կհետաքրքրի շատերին և, դրա համար էլ, փորձում եմ թռիչքը ներկայացնել նրանց, ովքեր նստած են ուղևորի նստատեղում և չեն կարող այն տեսնել,- ասում է Ֆելիքսը
Պետք է նշել, որ Ֆելիքսը հատուկ թույլտվություն պետք է ստանա ղեկավարության կողմից, որպեսզի կարողանա նկարահանել, քանի որ շատ դժվար է մի ձեռքով վարել ինքնաթիռը, իսկ մյուսով նկարել․ Յուրաքանչյուր թռիչքից առաջ նա տեսխցիկը այնպես է հարմարացնում, որ այն թռիչքի ժամանակ իրեն չխանգարի:
Շարունակությունը՝ այստեղ: