Արտակարգ դեպք Արարատում․ 60-ամյա տղամարդը նախկին կնոջն ասել է՝ «դռանդ դեմը ծաղիկներ եմ դրել, իսկ հետո քեզ գյուլելու եմ»
Event of the dayԱրարատի մարզում, սեպտեմբերի 19-ին, ժամը 04։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 55-ամյա Նեկտար Դ․-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի բաժին, որ նախկին ամուսինը՝ Արարատ քաղաքի բնակիչ 60-ամյա Գեղամ Կ․-ն, ոչ սթափ վիճակում այդ ուշ ժամին եկել է իր տուն և հայտնել, որ ուզում է ծաղիկներ փռել տան մոտ ու սպանել իրեն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած Արարատի ոստիկանները Նեկտար Դ․-ի տան դռան մոտ հայտնաբերել են ծաղիկներ, ու արդեն տանը Նեկտար Դ․-ն լրացուցիչ տեղեկացրել է, որ նախկին ամուսինը ծաղիկները դնելուց հետո շենքի բակի կողմից սպառնացել է, որ «սնայպերով» կրակելու է իր ճակատին, այնուհետև կջարդի գլուխն ու ողնաշարը, իսկ հետո սպիտակ սավանով փաթաթելու է դին ու այն տանելու է դիահերձարան։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Գեղամ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։