Հնդկաստանում առնվազն 11 մարդ է զոհվել տեղատարափների հետևանքով
International newsԱռնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի Փունա արևմտյան քաղաքում (Մահարաշթրայի նահանգ), որը գտնվում է հուժկու մուսոնային տեղատարափների տիրապետության տակ: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Առատ տեղումները և դրանց առաջացրած հորդացումները մուսոնային անձրևների ընթացիկ սեզոնում մեկ անգամ չեն մարդկային զոհերի հետևանք դարձել Հնդկաստանի այդ տարածաշրջանում: Նահանգի գլխավոր նախարար Դավենդրա Ֆադնավիսի խոսքով՝ ներկայում իշխանությունները «բոլոր ջանքերը գործադրում են՝ զոհերի հետագա աճը կանխելու համար»:
Հեռուստաալիքը նշում է, որ Շիվանփուրի շրջանում ցեխահոսքերը մի քանի մարդ են քշել-տարել, նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է մնում: Բազմաթիվ միջադեպերի պատճառով Հնդկաստանի տարածաշրջանի իշխանությունները կարգադրել են սեպտեմբերի 26-ին չեղյալ հայտարարել ուսումնական պարապմունքները դպրոցներում և քոլեջներում: Խոշոր քաղաների և գյուղերի տուժած բնակիչներին տարահանում են անվտանգ շրջաններ: Եղանակի կանխատեսումը, մինչդեռ, մխիթարական չև. օդերևութաբանները կարծում են, որ տեղատարափ անձրևները կշարունակեն ջրի տակ առնել Մահարաշթրան ևս առնվազն մի քանի օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: