Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս հնարավորինս անշարժ պետք է մնա. Գևորգ Ալեքսանյան
SportՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը վիրահատության կարիք չունի:
Այս մասին հայտնել է Ալեքսանյանի անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը: «Բժշկի այցելությունից հետո հայտնի դարձավ, որ 7-րդ և 8-րդ կողերը կոտրված են, և Արթուրը մեկ ամիս հնարավորինս անշարժ պետք է մնա»,- ասաց օլիմպիական չեմպիոնի հայրը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը վիրահատության կարիք չունի:
Այս մասին հայտնել է Ալեքսանյանի անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը: «Բժշկի այցելությունից հետո հայտնի դարձավ, որ 7-րդ և 8-րդ կողերը կոտրված են, և Արթուրը մեկ ամիս հնարավորինս անշարժ պետք է մնա»,- ասաց օլիմպիական չեմպիոնի հայրը:
Գևորգ Ալեքսանյանը փաստեց նաև, որ մարզիկին չեն վիրահատի, քանի որ դրա կարիքը չկա:
Արթուր Ալեքսանյանը աշխարհի այս առաջնության կիսաեզրափակչում նորից վնասել էր կողոսկրնեը, ինչի պատճառով չմասնակցեց եզրափակչին և ստացավ միայն աշխարհի առաջնության արծաթե մեդալ: