Դեմքի դիմակ՝ բոտեքսի էֆեկտով
LifestyleՅուրաքանչյուր կնոջ երազանքն է՝ լավ տեսք ունենալ ցանկացած տարիքում: Սակայն վիրահատական սեղանին պառկել կամ բոտեքսի ներարկումներ ստանալ ոչ բոլորն են ուզում:

Առաջարկում ենք ձեզ արդյունավետ դիմակ կնճիռների դեմ՝ սպիտակեցնող էֆեկտով:

Բաղադրատոմս.
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կրախմալ՝ 15գ
- ձվի սպիտակուց՝ 1 հատ
- ջուր՝ 15մլ
- կիտրոնի հյութ՝ 5մլ

Պատրաստման եղանակ.
Հարել ձվի սպիտակուցն ու կիտրոնի հյութը:
Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ միասեռ զանգված դառնալը:

Պիտի մածուցիկ նյութ ստացվի:
Քսել այն դեմքին:
Թողնել մեկ ժամ:
Լվանալ դեմքը սկզբում գոլ, իսկ հետո սառը ջրով:
Քսել խոնավեցնող քսուկ:
