Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր
International newsՖրանսիայի իշխանությունները սեպտեմբերի 30-ը հայտարարել են սգո օր՝ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ, հաղորդում է Коммерсант-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ: Մինչև կիրակի՝ սեպտեմբերի 29-ը, բաց կլինեն Ելիսեյան պալատի դռները, որտեղ մարդիկ կարող են իրենց ցավակցությունները թողնել սգո մատյանում:
Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին: Նա 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին կդառնար 87 տարեկան: Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչև այդ, եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը: