Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փարաքարի համայնքապետի թեկնածուն իր սեփականությունների և 6 դրամով սեփականաշնորհած հողի մասին

Interview

Սեպտեմբերի 29-ին Փարաքարում կայանալիք ընտրություններին կրկին իր թեկնածությունն է առաջադրել գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը համայնքը ղեկավարում է շուրջ 18 տարի:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ համայնքում խնդիրները բազմաթիվ են՝ կոյուղու անմխիթար վիճակ, խմելուջրի հետ կապված խնդիրներ, վատ ճանապարհներ և այլն: Բացի այդ, գործող համայնքապետի մասին տեղեկություններ էին հրապարակվել, որ Վերահսկիչ պալատի 2010 թ․ զեկույցի համաձայն Ս. Վարդանյանը Փարաքարում 6 դրամով հողեր է վաճառել։

Այս և այլ հարցերի մասին պարազաբանումներ ստանալու համար Orer.am-ը զրուցել է Ս. Վարդանյանի հետ: Գյուղում առկա խնդիրների մասին խոսելով՝ համայնքի ղեկավարն ասաց, որ անցյալ տարվա ընթացքում ինքը բազմիցս բարձրաձայնել է կոյուղու վիճակի մասին, և նշել, որ դա համայնքի լուծելու հարց չէ:

«Կոյուղու հարցը կառավարությունը պետք է լուծեր, որն այս տարի արդեն լուծվել է: Մեր կոյուղու ջրերի մաքրման կայանը ամբողջովին քանդված վիճակում հետ է վերադարձվել համայնքին: Այդ պատճառով այդ խնդրը հիմա դեռ կա: Քանի որ կայանը համայնքին չէր պատկանում, մենք չէինք կարողանում բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը դեպի լիճ տանել: Նախկինում, երբ կայանը նորմալ գործում էր, այդ լիճն այնքան մաքուր էր, որ մենք այնտեղ ենք ձուկ էինք պահում:

Հիմա 70 միլիոն գումար է հարկավոր, որպեսզի քանդվածը վերականգնենք և կոյուղագծերը միացնենք կայանին: Չնայած սուբվենցիոն ծրագրը կազմվել է, բայց մնացել է մի քանի խնդիր: Այդեն դիմել ենք Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որ իրենք համաձայնություն տան, մենք էլ սկսենք այդ աշխատանքներն իրականացնել»,- ասաց Ս. Վարդանյանը:

Հարցին, թե կայանը քանդված վիճակում հետ վերադարձնելու համար ո՞վ պետք է պատասխան տա, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ոչ մեկը»:

Խոսելով խմելու ջրի մասին, նա նշեց, որ համայնքում նման խնդիր չկա: Թաիրով համայնքը և Փարաքարի 60 %-ը  24-ժամյա ջրամատակարարում  ունի և պահովված է ջրով, իսկ որոշ փողոցներում օրական 6-ից 8-ժամյա ջրամատակարարման գրաֆիկ է գործում:

«Ջուրը տեղափոխում ենք ջրամբար և այնտեղից ժամերով բաժանում ենք: Ծրագիր ունենք Թաիրով գյուղից Փարաքար եկող խողովակաշարը փոխելու, քանի որ այն 60-ական թվականներին է կառուցվել: «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախագիծ ենք իրականացրել և կարծում եմ, որ մինչև տարվա վերջ կարող ենք շինարարությունը սկսել: Եթե այս տարի չհաջողվի, ապա հաջորդ տարի այն անպայման կիրականացնենք: Մոտ 1,5 կմ ջրի խողովակ ենք փոխելու, որից հետո ջրավազանը շուրջօրյա կլցվի, և բնականաբար շուրջօրյա էլ բաց կթողնվի սահմանափակ ջրամատակարարում ունեցող թաղամասերին»,- ասաց Ս. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է համայնքի ճանապարհների վատ վիճակին՝ նա նշեց, որ արդեն իսկ 1,5,կմ ճանապարհի շինարարությունը պետք է սկսված լիներ, բայց քանի որ առջևում ընտրություններ են, որոշել են մեկ շաբաթով շինարարական աշխատանքները հետաձգել, որպեսզի շինարարությունը ընտրությունների հետ չկապվի:

«Հաստատված սուբվենցիոն ծրագիր է, մրցույթի հաղթողը ևս արդեն հաստատվել է: Գյուղում 200 փողոց կա, անհնար է միանգամից բոլոր փողոցներն ասֆալտապատել, բայց կամաց-կամաց կկառուցենք: Այս տարիների ընթացքում երկու մանկապարտեզ ենք վերանորոգել, երկու մշակույթի տուն, մարզադպրոց, արվեստի դպրոցի երկու մասնաշենք: Մեր բյուջեի կեսից ավելին ծախսվում է դրանց պահպանման վրա»,- ասաց Ս. Վարդանյանը:

Խոսելով Վերահսկիչ պալատի 2010 թ․ զեկույցում նշված Փարաքարում 6 դրամով հող վաճառելու մասին, նա ասաց, որ նման բան եղել է, որը վերաբերում է 90 քառակուսի մետր հողատարածքին:

«Դա ճիշտ է, բայց դրանից հետո նույն գնորդը այդ 90 քառակուսի մետրի համար համայնքի բյուջե է վճարել 7մլն 900 հազար դրամ: Այսինքն՝ մենք 6 դրամով հող վաճառելով մոտ 8 մլն դրամ մուտք ենք ապահովել համայնքի բյուջե: Այդ առիթով երկու անգամ քննություն է իրականացվել: Դա կազինոյի կամ խանութի տարածք չէ:

Եղել է այգամիջյան ճանապարհ: Այսինքն՝ այլ նշանակության հողեր են եղել: Դրանք կազինոներից 3-4 կմ հեռու գտնվող հողեր են: Քննությամբ պարզվել է, որ որևէ մեկի կողմից որևէ չարաշահում չի եղել: Եվ վերջապես, եթե այդ հողի գինը 6  դրամ է եղել, ո՞նց կարող էինք ավել գնով վաճառել: Խնդիրն այն է, որ եթե մենք այդ հողատարածքը չվաճառեինք, գնորդը դրան կից հողն էլ չէր գնի: Ու, քանի որ առանց այդ հողատարածքի ճանապարհի կողմից մուտք չէր լինի, դրա համար էլ այն վաճառել ենք, որպեսզի հնարավոր լինի մեքենայով մուտք գործել այդ տարածք: Դա Մուսալեռ գյուղի հարևանությամբ է գտվում»,- ասաց Ս. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է իրեն պատկանող սեփականություններին, նա նշեց, որ Դիլիջան քաղաքի առանձնատունը իր կնոջ մորաքույրն է պայմանագրով նվիրաբերել կնոջը: Տունը 1946 թվականի կառույց է՝ մոտ 50 քառակուսի մետր տարածքով, որը գտնվում է սարի գագաթին: Փարաքար համայնքում էլ ունեն 2100 մետր սեփական հող, եղբայրն ունեցել է սեփականաշնորված անասնագոմ, որը նվիրաբերել է իր որդուն:

«Եղբայրս 91 թվականին էր սեփականաշնորհել անասնագոմը, որը երկու տարի հետո քանդվեց: Հետո այդ վիճակում նվիրեց տղայիս, որտեղ այս պահին շինարարություն է ընթանում: Վարկ ենք վերցրել և սառնարանային տնտեսություն ենք կառուցում: Այլ սեփականություն ես չունեմ, ո՛չ Հյուսիսային պողոտայում, ո՛չ Փարիզում, ո՛չ էլ Իսպանիայում: Մնացած ամեն ինչը սուտ է: Չար լեզուները, ովքեր ուզում են մի ձայն ավել փախցնել, նրանք են նման խոսակցություններ տարածում, բայց իրականում դա սուտ է, չկա նման բան»,- ասաց Ս. Վարդանյանը:

Զրույցի վերջում նա ընտրողներին կոչ արեց ծանոթանալ բոլոր 4 թեկնածուների նախընտրական ծրագրերին, տեսնել, թե այս տարիների ընթացքում ո՞վ ի՞նչ է արել համայնքի համար, և այդ գիտակցությամբ մտնել ընտրական տեղամաս:

  

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia