Քիչ առաջ կալանավորվեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենը
SocietyՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը, երկու ամսով «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին կալանավորելու մասին։
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Orer.am-ին տեղեկանում են, որ քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդմասի 3-րդկետով, 179 հոդվածի 3-րդմասի 1-ին կետով և երկու դրվագով 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։
Ավեի վաղ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին, սակայն այսօր փափանման միջոցը փոխելու միջորդունը դատարանը բավարարեց։
Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։