Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի է հայտնաբերվել
SocietyԱյսօր, սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։
Տեղում են նաև Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։