Հայտնի է` երբ ծանրորդները կժամանեն Հայաստան
SportՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Ֆեյսբուքում գրառում է հայ ծանրորդների` Հայաստան վերադառնալու վերաբերյալ.
«Քիչ առաջ կապ ենք հաստատել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ։
Թիմի մոտ շատ բարձր տրամադրություն է, տղաներն անհամբեր սպասում են հայրենիք վերադառնալուն, չնայած որ Պատայա քաղաքից մեկնելիս օդանավի այլ ուղևորներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ստիպված են եղել կրկին հետ վերադառնալ Պատայա։ Թիմը Թայլանդից Կիև մեկնել է մի քանի ժամ ուշացումով, ինչի պատճառով էլ չի հասցրել Կիև-Երևան թռիչքին։
Հայ ծանրորդները հայրենիք կվերադառնան գիշերը՝ Երևանի ժամանակով 02։50-ին։ Բոլորս միասին պետք է գնանք օդանավակայան ու դիմավորենք մեր դյուցազուններին»,- ասվում է գրառման մեջ: