Yerevan, 13.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում: Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: Կարծում եմ՝ այն շատ կարեւոր նիստ է, որովհետեւ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, եւ ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում: Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ-ի գրավչությունը եւ ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի: Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ մենք կկարողանանք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, որոնք գտնվում են բավական լավ մակարդակում: Իհարկե, մենք նաեւ մշտապես այդ մասին խոսում ենք, որ չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա, այլ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները: Իհարկե, Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարեւոր գործընկերը, եւ մենք շատ արգասաբեր աշխատում ենք: Հույս ունեմ, որ այդ համագործակցությունն գնալով առավել արգասաբեր կդառնա»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն այս շատ կարեւոր հանդիպման համար, որը նախորդում է մեր տնտեսական միության շրջանակում երկրների ղեկավարների վաղվա նիստին: Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ շատ արդյունավետ նախագահության համար: Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել եւ որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետեւ մեր տնտեսությունները նման են, եւ չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որեւէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաեւ մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը եւ մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, եւ պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլեւ մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը:

Ես ուշադրությամբ եմ հետեւում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել: Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ: Դուք շատ եք նշում եւ ճիշտ եք նշում այն տառապանքների մասին, որոնք ավելի քան 100 տարի առաջ կրել եք ձեր մաշկի վրա: Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 75-80 տարի առաջ՝ Բելառուսում ֆաշիզմի, ցեղասպանության ժամանակ, հայերին նույնպես բաժին հասավ: Այդ պատճառով պատմությունը շատ նման է, մարդիկ շատ նման են, եւ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների կառուցմամբ:

Այսօր մենք, ելնելով մեր ներուժից, ոչ մեծ ապրանքաշրջանառություն ունենք, ինչպես Դուք նշեցիք, բայց այն կարող էր ընդհանրապես չլինել: Ե՛վ ձեզ մոտ, եւ՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երեւանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասեցինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, եւ ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ եւս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք:

Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միեւնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, եւ Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել:

Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, եւ Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիեւն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որեւէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են:

Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջեւ որեւէ մինչեւ վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի եւ բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում: Մենք պետությունների ղեկավարներ ենք, որոնք պետք է ժողովրդի կամքն իրագործեն: Ես հենց դրանից եմ ելնում: Սա ուղղակի խոսակցություն չէ, Դուք պետք է հավատաք իմ անկեղծությանը եւ իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ՝ ինչպես հարազատներին, ինչպես եղբայրներին:

Ձեր երկրի նախագահը եկել, հանդիպել էր Բելառուսում հայկական սփյուռքի հետ, նրանց հարց ուղղեց՝ դուք ի՞նչ առարկություններ ունեք իշխանությանը, ոչ մի հայ չկանգնեց եւ չասեց, ընդ որում, նրանք մեր հայերն են, Բելառուսի հայերը, ասացին՝ մենք հարցեր չունենք ո՛չ նախագահին, ո՛չ իշխանություններին: Այդպես կլինի միշտ»:

Շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Ալեքսանդր Գրիգորիի, ջերմ խոսքերի համար: Դուք խոսում էիք Սինգապուրի հետ համաձայնագրի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ դա իսկապես ազնիվ է, դա թիմային աշխատանքի արդյունք է, քանի որ Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրները, բոլոր կառավարությունները եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շատ ինտենսիվ աշխատել են փաստաթղթի վրա, ոչ միայն Հայաստանն ու Հայաստանի կառավարությունն են աշխատել: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Ինչ վերաբերում է ուղղախոսությանը, մենք վաղուց արդեն պայմանավորվել ենք, ես դա շատ եմ գնահատում եմ, շատ բաց ոճ է, եւ մենք հենց այդպես էլ մշտապես շփվում ենք: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որպեսզի մեր հարաբերություններում մութ անկյուններ չլինեն, եւ մենք միշտ բաց բոլոր հարցերը քննարկում ենք: Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաեւ ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաեւ հավաքական շահեր ունենք, եւ շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել եւ քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, եւ ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն եւ բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար եւ այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը եւ եղբայրությունը զարգանան եւ գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»:

 

Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic futureUcom Service Center in Artashat Reopens at a New AddressUcom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026