Իշխող կորիզը սկսել է ավելի ու ավելի նմանվել մարտյան տաքացումներից կիսահալ գլորվող ձնագնդիկի
International newspolitnavigator.net-ը «Փաշինյանի կամայականությունները կհրահրեն նոր «մայդան»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս երկու ուժայինների հեռացրել է իշխանությունից:
Սկզբից հեռացվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ապա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Որպես աշխատանքից ազատման պատճառ՝ նշվել է նրանց աշխատանքի նկատմամբ «համընդհանուր դժգոհությունը»: Վերլուծաբանները այս ամենում անմիջապես նշմարել են ինչ-որ վատ նախանշան, քանի որ դեռևս երկու ամիս առաջ Փաշինյանը երկուսին էլ «հանձնել» էր գեներալի ուսադիրներ:
Հետաքրքիրն այն է, որ նա, ազատվելով երկու ուժային կառույցների ղեկավարներից, թողել է մյուս երկու ուժայիններին:
Երևի որպես նշան, որ «ժողովրդական տրիբունը և առաջնորդը» վախենալու պատճառ չունի, ինչպես նաև սա հանդիսանում է Հայաստանում «փշալարերի մշակութի» ավարտի սիմվոլիկ նշան:
Մարդիկ դեռ չէին հասցրել գուշակել պաշտոնից ազատվածների հետագա ճակատագիրը, երբ Փաշինյանը ուղղակի շշմեցրեց իր հաջորդ քայլով:
Հենց հաջորդ օրը նա հայտարարեց, որ նախկին ոստիկանապետը նշանակվում է իր խորհրդական, իսկ Վանեցյանի համար էլ նախատեսված է ոչ փոշոտ պաշտոն՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որը հետաքրքիր է իր շփմամբ հետաքրքիր մարդկանց հետ և արտասահմանյան գործուղումներով:
Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ԱԱԾ-ի նախկին տնօրենը ֆուտբոլային «կուտը չկերավ» և կաբինետից դուրս եկավ դուռը շրխկացնելով:
Ըստ նրա, իր՝ աշխատանքից ազատման պատճառը սպայի ուսադիրների արժանապատվության հարցն է, և ինքը կոչ է անում ուշքի գալ և «կանգ առնել»:
Պարզ է, որ դա Փաշինյանին խիստ դուր չեկավ, և նա սկսեց ԶԼՄ-ներում և ասուլիսներում աղմուկ բարձրացնել:
Նույն կերպ սկսեց պատասխանել նաև նախկին ուժայինը:
Մինչև վարչապետը և անվտանգության ծառայության նախկին տնօրենը քարեր են նետում միմյանց դեմ, ինտրիգային է դառնում ԱԱԾ-ի ապագա ղեկավարի թեկնածության հարցը:
Ըստ փաշինյանամետ շրջանակների կողմից համառորեն իրականացվող արտահոսքի, ԱԱԾ տնօրեն պետք է դառնա 27-ամյա Ռուստամ Բադասյանը, որը ներկայումս զբաղեցնում է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնը:
Ֆոկուսն այն է, որ Բադասյանը ոչ միայն երիտասարդ է, այլ նաև անգամ մեկ օր չի ծառայել որևէ ուժային կառույցում, և բնականաբար չունի այնպիսի յուրահատուկ գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք պահանջվում է նման կառույցում աշխատելու համար:
Բայց այն փաստը, որ երիտասարդ Բադասյանը սորոսական է և նույնիսկ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի նախընտրելի թեկնածուն, հայտնի է անգամ Կովկասի անհասանելի վայրերում արածող լեռնային այծերին:
Ինքը՝ Բադասյանը, հեգնելով խուսանավում է պատասխան տալ հետաքրքրվողներին և պնդում, որ իր «նշանակումը ԱԱԾ-ում նույնքան հավանական է, որքան նշանակումը Ֆինանսների նախարարի պաշտոնին»:
Սակայն սովորական մարդկանց, որոնք ոչ միայն լսել են, այլ նաև տեսել Փաշինյանի կառավարությունում «սորոսիկների» և «մայդանիկների» գլխապտույտ կարիերան, այլևս ոչինչ չի զարմացնում:
Թարմ է Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում վարչապետի բարիկադային ընկերոջ և «գրանտարար» Արմեն Գրիգորյանի նշանակումը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Գրիգորյանն արդեն իսկ երկրի անվտանգությանը «ծառայություն» է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականին երրորդ ճանապարհ կառուցելու մասին իր անհեթեթ խոստումով, ինչը նոր լարվածություն է առաջացրել սահմանագոտում:
Բաքուն այս հայտարարությունը որակել է «Երևանի կողմից ստատուս քվոյի ամրապնդման, խաղաղ կարգավորման խաթարման և Ադրբեջանի գրավյալ տարածքները բռնակցելու փորձ»:
Անմիջապես հայտարարությունից հետո Ադրբեջանը սկսել է Հայաստանի հետ սահմանի հյուսիս-արևել յան հատված դիպուկահարներ ուղարկել, որի արդյունքում 2019թ.-ի հուլիսին լարվածությունը սահմանին աճել է, վիրավորվել է երկու հայ զինծառայող:
Այս ամենը, ընդհանուր առմամբ, բերել է Փաշինյանի հանդեպ խուլ դժգոհության կադրային հարցերում, ներառյալ նաև «Իմ քայլը» իշխող դաշինքի աջակիցների շրջանում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ փողոցից հավաքագրված կամ «հարգված մարդկանց»
խնդրանքով կազմավորված «մայդանային կառավարության» ներսում տեղի ունեցող բախումները բավականին կանխատեսելի են: Մեծ հաշվով, «երազանքի թիմի» գոյությունը եղել է միայն կառավարության ղեկավարի աթոռը ամեն գնով զավթելու ձգտող Փաշինյանի գլխում:
Մեկ տարի է անցել Փաշինյանի ջախջախիչ հաղթանակից և երկրի քաղաքական կյանքից ընդդիմության վտարումից հետո, և հիմա գեղեցիկ գաղափարի շուրջ ձևավորված իշխող կորիզը սկսել է ավելի ու ավելի նմանվել մարտյան տաքացումներից կիսահալ գլորվող ձնագնդիկի:
Քաղաքագետներն ու փորձագետները, որոնք մինչև վերջերս իրենց համակրանքն էին արտահայտում և կանխատեսում նոր կառավարության հաղթական երթ, ներկայումս կասկածներ են հայտնում վարչապետի՝ անգամ Հայաստանի համար աննշան խնդիրները լուծելու կարողության և հնարավորությունների մասին: Հանրապետության և վարչապետի ձգձգված «մեղրամիսը» մոտենում է իր ավարտին:
Կոռուպցիայի դեմ պայքարի աննկուն մարտիկը արդեն այլ կերպ է ընկալվում իր նվիրյալ երկրպագուների կողմից: Վարչապետի՝ վերջերս Ամերիկա կատարած ուղևորությունը, որը ոչ մի օգուտ չի բերել երկրին, ընկալվում է հսկայական գումարների անիմաստ վատնում: Նոր իշխանության ընդդիմախոսները ուրախությամբ ձեռքերն են շփում` կանխազգալով խնջույքի շարունակություն:
Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանը իր հակառակորդների դեմ ուղղված քրեական հետապնդումներով արմատախիլ է արել քաղաքական ընդդիմության բյուրեղացման կենտրոնները: Սակայն Վանեցյանի սկանդալային հեռացումը, որն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ, լուրջ փոփոխություններ է մտցրել առկա «հեղափոխական» դաշտի մեջ:
Այժմ իշխողները ունեն երկրի գլխավոր հետախուզական ծառայության փորձ ունեցող, ազդեցիկ, տեղեկացված և շատ վտանգավոր հակառակորդ:
Բացի դա, եթե Փաշինյանի կառավարությունում կադրային «փոխատեղումները» շարունակվեն նույն տեմպերով, ապա շատ շուտով ընդդիմության մաքրված մարգագետինը կլցվի մինչև վերջ:
Կամո Խաչիկյան