Դատարկված ու էլի դատարկվող բարձրլեռնային գյուղը
International newsrussian.eurasianet.org-ը «Հայաստան. Բարձրաշենի վերջին բնակիչները» վերնագրով հոդվածում գրում է, որ 1980 թվականին լեռնային Բարձրաշեն գյուղի բնակիչները ընտրություն չունեին և ենթարկվեցին, երբ խորհրդային իշխանությունը որոշեց նրանց վերաբնակեցնել:
Պատճառաբանվում էր, որ Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող այդ լեռնային գյուղը գտնվում է դժվար հասանելի վայրում, ձմռանը փակ է մնում մի քանի ամսով, և, բացի դա, մոտակա քաղաքներում առկա է աշխատուժի պակաս:
Արդյունքում 80 բարձրաշենցի ընտանիք տեղափոխվեց և բնակարան ստացավ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Իսահակյան գյուղում:
Հետո խորհրդայի պետությունը փլուզվեց, եղավ երկրաշարժ, սկսվեցին ցուրտ և սոված տարիները:
40 ընտանիք, տեսնելով, որ անհնար է անաշխատանք ապրել չջեռուցվող պետական բնակարաններում, վերադարձավ հին բնակավայր:
Բարձրաշենցիները օգտագործում էին հալվող ձյան ջուրը, սակայն վերջին երկու տարիներին ձմեռները համարյա անձյուն են եղել, և արդյունքում ջրի բացակայության պատճառով մարդիկ կրկին ստիպված են հեռանալ իրենց ծննդավայրից:
Ներկայումս Բարձրաշենում մնացել է հինգ ընտանիք:
Հայ լուսանկարիչ Գերման Ավագյանը ժամանակին նկարել էր Բարձրաշենի կյանքը, և հիմա նրան խնդրել են վերջին անգամ նկարել իրենց, քանի որ ձմռանը բոլորն են լքելու այն: Խորհրդակցելով գյուղացիների հետ՝ Ավագյանը Գյումրի քաղաքում բացել է երեք լուսանկարիչների լուսանկարների բարեգործական ցուցահանդես:
Նպատակն է 12 000 դոլար հավաքելով՝ 6 կիլոմետր երկարությամբ ջրագիծ կառուցել գյուղի համար, որը թույլ կտա մարդկանց չհեռանալ գյուղից:
Կամո Խաչիկյան