Երևանում 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է
SocietyԱյսօր՝ կեսօրին, ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա, հայտնում է Shamshyan.com-ը։
Երեխայի ծնողները բնակվոմ են Շենգավիթ վարչական շրջանում, երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեռևս ախտորոշում չկա։
Երեխայի ծնողը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում։ 9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։