Թագս չի ընկնի․ Զելենսկին՝ Պուտինին զանգելու մասին
International newsՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքն է նախաձեռնել երկխոսության մեկնարկ ՌԴ-ի հետ։ Ռեկորդային՝ ավելի քան 14 ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար միակողմանիորեն քայլեր անելու պատրաստակամության մասին։
«Զանգահարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կարծիքեր փոխանակել։ Բոլոր զանգերը ես եմ արել։ Թագս չի ընկնի, փառք Աստծո, ես այն չունեմ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է այդ պատերազմն ավարտել»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ Դոնբասի հակամարտությունն ավարտելու ցանկություն պետք է ունենան երկու կողմերն էլ։ Պետք է լինի ցանկացած ձևաչափով հանդիպելու ցանկություն։